Այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ն իր զորքերը մտցրեց Աֆղանստան, մի քանի անգամ ավելացան թմրանյութերի արտադրության ծավալները: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի գլխավոր դատախազ Գոլամհուսեյն Մոհսենի Էժեին:
ԻԻՀ գլխավոր դատախազն արձանագրել է, որ աֆղանական թմրանյութերի տարանցման համար օգտագործվում է Իրանի տարածքը: Իրանի իշխանությունները, իրենց հերթին թմրանյութերի տարանցման եւ արտադրության դեմ պայքարին մեծ ռեսուրսներ են մղում:
«Եւ մենք ասում ենք հարեւաններին, որ պատրաստ ենք համագործակցել այդ չարիքի դեմ պայքարում»,- ընդգծել է ԻԻՀ գլխավոր դատախազը` հավելելով, որ թմրամոլության պես մարտահրավերը սպառնալիք է ողջ աշխարհի համար:
Նրա խոսքով, համագործակցությունը պետք է ուղղված լինի հիմնական խմբերի հայտնաբերմանը:



























