«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Սուպեր Վիզա» նոր ծառայություն մեկնարկի մասին Beeline բջջային բաժանորդների համար: Ծառայությունը հասանելի է միայն «ԱրմենՏել» ՓԲԸ կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդներին: Վճարելով օրական 800 դրամ` մեր բաժանորդները, գտնվելով ռոումինգում եւ միանալով «Սուպեր Վիզա» ծառայությանը, կարող են զանգահարել Հայաստան եւ տեղական ուղղություններով, ինչպես նաեւ ստանալ զանգեր բոլոր տեղական եւ միջազգային ուղղություններով օրվա ընթացքում 20 րոպե զրոյական տարիֆով: Զանգերի արժեքը օրվա ընթացքում 21-րդ րոպեից սկսած կազմում է 40 դրամ:
«ԱրմենՏել» ընկերության նոր առաջարկն երկրից դուրս գտնվող մեր բաժանորդների շփումը դարձնում է ավելի հարմարավետ եւ հաճելի: «Սուպեր Վիզա» ծառայության շնորհիվ մեր բաժանորդները, գտնվելով ռոումինգում, կունենան անհամեմատ մատչելի կապ, որն էլ հնարավորություն կընձեռի նրանց միշտ լինել կապի մեջ իրենց ընկերների եւ բարեկամների հետ»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շախնազարյանը:
Օրվա ընթացքում զանգեր չկատարելու եւ չստանալու դեպքում ծառայության համար վճար չի գանձվում: Եթե զանգը սկսվել է մեկ օր եւ ավարտվել հաջորդ օրը, ապա վճարը գանձվում է 2 օրվա համար: Օրական վճարի դիմաց տրամադրվող րոպեները կարող են օգտագործվել մինչեւ օրվա վերջ: Րոպեների գործողության ժամկետը որոշվում է Հայաստանի ժամանակով:
Ծառայության գործողության ժամկետը 20 օր է: Բաժանորդը կարող է ակտիցանել/ապաակտիվացնել ծառայությունն այնքան անգամ, որքան ցանակնում է: «Սուպեր Վիզա» ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *400# հրահանգը, իսկ ապաակտիվացնելու համար` *401# հրահանգը:
«Սուպեր Վիզա» ծառայությունը «ԱրմենՏել» ընկերության բաժանորդների համար հասանելի է, Վրաստանում, Իտալիայում եւ ԱՊՀ այն երկրներում որտեղ հասանելի են Beeline, Kyivstar եւ Wind Italy ցանցերը:




























