Ադրբեջանի խորհրդարանն առաջիկայում քննարկելու է օրենքի փոփոխություններ, որոնց քրեական պատասխանատվություն են սահմանում ինտերնետում զրպարտության եւ վիրավորանքի համար:

Գլխավոր դատախազությունը օրենսդրական նախաձեռնության կարգով փոփոխություններ է ներկայացրել Քրեական օրենսգրքի 147 (զրպարտություն) եւ 148 (վիրավորանք) հոդվածների համար: Երկու հոդվածներում էլ լրատվամիջոցներ հասկացությանն ավելացվում է ինտերնետը: Հոդվածների պատժամիջոցները մնում են նույնը` տուգանքներ, հասարակական աշխատանքներ կամ ազատազրկում, հայտնում է Turan-ը` վկայակոչելով խորհրդարանական աղբյուրները:

Մեդիա-փորձագետ Ալեսքեր Մամեդլիի խոսքով, նորարարությունների իմաստն անհասկանալի է: Լրատվամիջոցների մասին օրենքով ինտերնետն արդեն լրատվամիջոց է, իսկ այժմ անգամ սոցցանցերն են հայտնվում սանկցիաների տակ:

Փորձագետը չի բացառել, որ օրինագիծը միտված է օգտվողների վրա հոգեբանական ճնշում գործադրելուն: