Իրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին նավթային խողովակաշար կառուցել, որ օգտագործվելու է իրանական նավթամթերքների արտահանման համար, հաղորդում է իրանական Press TV-ն:
Իրանի նավթի փոխնախարար Սեյեդ Նուրեդդին Շահնազիզադեն հայտարարել է, թե երկու երկրները համաձայնության են եկել 350 կմ երկարությամբ նավթամուղի կառուցման շուրջ: Դրանով Թավրիզի հանքավայրից Հայաստան է արտահանվելու 70 հազար բարել նավաթամթերք: «Հայաստանի իշխանությունները ակնկալում են նավթամուղի օգնությամբ դիվերսիֆիկացնել իրենց էներգետիկ ռեսուրսները»,- հաղորդում է Press TV-ն:



























