Պարտքային  աճուրդը, որ առաջին անգամ իրականացրել է Apple-ը, սենսացիա է դարձել: Բաց շուկայում զետեղվել էին Apple-ի բաժնետոմսեր` 17 մլրդ դոլար արժեքով, ինչը դարձել է խոշորագույն ոչ բանկային գործարքը պատմության ընթացքում:

Reuters-ի աղբյուրների համաձայն, ներդրողները դժվարությամբ էին հասցնում հայտեր ներկայացնել մինչ օրս առանց պարտքերի ապրած հսկայի պարտամուրհակները գնելու համար: Էմիսիան ամբողջությամբ դոլարային է եղել եւ ներգրավել է ընդհանուր 50 մլրդ դոլարի պարտամուրհակներ գնել ցանկացող ներդրողների:

Ինչպես հայտնում է «Վեստի.Էկոնոմիկա»-ն, ընկերությունը վաճառել է եռամյա, հնգամյա, տասնամյա եւ 30-ամյա պարտամուրհակներ: