Հնդկաստանի հյուսիս-արեւմուտքում գտնվողն Ջամմու եւ Քաշմիր նահանգներում, այսօր՝ մայիսի 1-ին, երկրաշարժ է գրանցվել: ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնում է, որ երկրաշարժը եղել է 5,7 մագնիտուդով:

Ստորերկրյա ցնցումները զգացել են Հնդկաստանի եւ Պակիստանի բնակիչները, հաղորդում է «Ռոսբալտը»:

Ըստ RBK-ի՝ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա եւ այն կարող է ավերածություններ գործած լինել:

Վերջին շաբաթներին, Հնդկաստանի, Պակիստանի եւ Աֆղանստանի սահմանին մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել, որոնցից մեկը Պակիստանի տարածքում խլել է 34 մարդու կյանք: