Google-ից հետո «ձայնային նորարության» ոլորտում որոշել են ներդրումներ անել նաեւ Samsung-ը, Intel-ն ու Telefónica-ն: Նրանք Expect Labs անվանումով startUp-ում ներդրումներ են արել Սան Ֆրանցիսկոյից:
Այս ընկերությունը տեխնոլոգիա է ստեղծել, որն ունակ է վերլուծել եւ «հասկանալ» խոսքն իրական ժամանակ մեջ, իսկ հետո որոնում իրականացնել ստացած տեղեկության հիման վրա: Ավելի վաղ Expect Labs-ը հավելված է ստեղծել iOS – MindMeld-ի համար: Եթե խոսակցության ժամանակ այն ընթացքի մեջ դնենք, ապա գաջետը կցուցադրի զրույցին վերաբերող նյութեր: Դա վերաբերում է նաեւ տեքստային փաստաթղթերին եւ մուլտիմեդիայի ֆայլերին:
Ընկերության ստեղծողները հավաստիացնում են, որ իրենց գաջետները մի քանի տարի հետո «կիմանան, թե ով ենք մենք, կհասկանան` ինչ ենք խոսում եւ ավելի լավ կմեկնաբանեն մեր խոսքերը` կռահելով մեր պահանջները»:
Ինչպես հայտնել է «Վեստի.էկոնոմիկան», այս ոլորտում մրցակցությունը հասել է իր գագաթնակետին: Նախօրեին հայտնի է դարձել, որ ինտելեկտուալ ձայնային համակարգով Google Now հավելվածն այժմ հասանելի է iOS-ի հիմքով սարքերի բաժանորդների համար: Բարձր տեխնոլոգիական պորտալները գեղեցիկ խոսքի մրցույթի մեջ են մտել` «Siri-ն Google Search-ի դեմ» թեմայով նորոնոր հումորներ հորինելով:




























