ԱՄՆ Նեւադա նահանգում ապրիլի 30-ին սկսել է գործել ԱՄՆ-ում առաջին ինտերնետ-կայքը գումարով պոկեր խաղալու սիրահարների համար: Կայքի սեփականատերը Ultimate Bet ընկերությունն է, որ մասնագիտացել է ցանցային մոլեխաղերի կազմակերպման վրա, եւ հույս ունի, որ առաջիկայում նման սերվերներ կստեղծվեն ողջ ԱՄՆ-ում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ-ում խստիվ արգելվում էին ցանցային մոլեխաղերը:  Օնլայն պոկերն արգելվել էր 2006 թվականից; Մեկուկես տարի առաջ օրենսդիրները վերանայել են օրենսդրությունը` թույլատրելով ծառայությունների մատուցումը: Արգելված է մնում միայն ցանցային տոտալիզատորը:

Փորձագետները կարծում են, որ ցանցային պոկերի օրինականացումը կապված է հարկային վճարումների աճի եւ նոր աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտության հետ: Բյուջեի ավելացումները մի քանի հարյուր մլն դոլար կկազմեն: