Իլինոյսի Հոլոքոսթի թանգարանում եւ կրթական կենտրոնում Հայոց ցեղասպանության լուսաբանման վերաբերյալ առաջին ծրագրի մեկնարկից ընդամենը մեկ ամիս անց՝ մայիսի 10-11-ին, թանգարանում առավել մեծ մասշտաբի երկօրյա սիմպոզիում կկազմակերպվի:

Ինչպես հաղորդում է Skokie Review-ն, հանդիպումը նվիրված է Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ցեղասպանությունների լուսաբանմանը: «Անատոլիայի քրիստոնյաների օսմանա-թուրքական ցեղասպանությունները. Ընդհանուր թեմատիկ հետազոտություն» անվանումը կրող սիմպոզիումը իր վրա կսեւեռի աշխարհի գիտնականների ուշադրությունը, ովքեր յուրատեսակ հետազոտություններ կներկայացնեն հայերի, ասորիների ու հույների ցեղասպանությունների վերաբերյալ:

«Սա առաջին խոշոր միջազգային կոնֆերանսն է, որը նվիրված է երեք օսմանա-թուրքական ցեղասպանությունների քննարկմանը:

Սիմպոզիումը կազմակերպել են ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը, Ցեղասպանության ուսումանսիրման ասորիների կենտրոնը եւ Փոքր Ասիայի եւ պոնտական հունական կենտրոնը: