Բրիտանական Gamma International ընկերությունը որոշել է վարկաբեկել Mozilla-ի՝ որպես ամենապաշտպանված ինտերնետ ընկերության անունը՝ իր FinFisher լրտեսող ծրագրային ապահովումը քողարկելով Firefox բրաուզերի տակ։ Gamma International-ը հետեւող համակարգերի, այդ թվում նաեւ՝ ֆիշինգի, արտադրության մեջ մասնագիտացող բավականին հայտնի ընկերություն է։ Այն գրասենյակներ ունի ողջ աշխարհում, սակայն դրա արտադրանքը հատկապես տարածված է Մերձավոր Արեւելքում, որտեղ իշխանությունները նման ծրագրային ապահովումը գնում են այլախոհությունը հայտնաբերելու նպատակով։ Այս անգամ չարամիտ ծրագրային ապահովումը քողարկվել է չափազանց հաջող կերպով, գրում է «Վեստի Էկոնոմիկա»-ն։
Firefox-ը սոֆթի ամենասովորական ու հիմնական տեսակն է։ Դա նշանակում է, որ շատ օգտատերեր, ներբեռնելով FinFisher-ը նման տեսքով, կանտեսեն համակարգչի անվտանգության համակարգի ազդանշանները։
Mozilla-ն Gamma International-ից արդեն պահանջել է լրտեսող ծրագրային ապահովումը չտարածել իր սեփական բրաուզերի տակ։ Մոտ ժամանակներս համաձայնության չգալու դեպքում FinFisher-ի մշակողներին դատի կտան։




























