Սնանկացած Lehman Brothers ներդրումային բանկը հայց է ներկայացրել Intel-ի դեմ` վիճարկելով մեկ միլիարդ դոլարի գործարքը: Գործարքը կնքվել էր 2008թ. Lehman Brothers-ի սնանկացման նախօրեին:

2008թ. Intel-ը պայմանավորվել էր Lehman Brothers-ի հետ փոխանակման վերաբերյալ, ընկերությունը մլրդ դոլար էր ներդնում բանկի ստորաբաժանումներից մեկում, փոխարենը ստանալով 50,5 մլն բաժնետոմսեր: Որպես գրավ Lehman Brothers-ը պահեստավորել էր մլրդ դոլարը: Intel-ը հրաժարվել էր փոխանակումից սնանկությունից երկու շաբաթ անց` ետ վերցնելով մլրդ դոլարը: Ներդրումային բանկում կարծում են, որ ընկերությունը խախտել է համաձայնագիրը: 

Lehman Brothers-ի սնանկացումը խոշորագույնն էր ԱՄՆ պատմության ընթացքում: 2011թ. հաստատվել էր բանկի վերացման պլանը, ըստ որի ներդրողներին 65 մլրդ դոլար է վճարվելու: