2013թ. առաջին եռամսյակում իրացվել է 49,2 պլանշետ, ինչը գրեթե 2,5 անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Շուկայի առաջատարը նախկինի պես Apple-ն է, բայց նրա բաժինը աստիճանաբար նվազում է, ասվում է IDC ընկերության զեկույցում:
Եթե մեկ տարի առաջ iPad-ի արտադրողը գրավել էր շուկայի 58,1 տոկոսը, ապա 2013թ. հունվար-մարտ ամիսներին` 39,6 տոկոս:
Միեւնույն ժամանակ Apple-ի հիմնական մրցակիցների բաժինը զգալի ավելացել է. Samsung-ը զբաղեցնում է շուկայի 17,9 տոկոսը` նախորդ տարվա 11,3 տոոսի դիմաց: Asus պլանշետների բաժինը հասել է 5,5 տոկոսի, Amazon-ի բաժինը` 3,7 տոկոս: Հնգյակը եզրափակում է Microsoft-ը` 1,8 տոկոսով:
IDC-ի տվյալները վկայում են, որ Android օպերացիոն համակարգի բաժինը հասել է 56,5 տոկոսի` նախորդ տարվա 39,4 տոկոսի դիմաց:




























