ASUS ընկերությունը ներկայացրել է X201 սերիայի իր բյուջետային նոթբուքի նոր մոդիֆիկացիան՝ X201E-DS02-ը։ Նորույթն ունի բարակ ու թեթեւ պլաստիկ կորպուս՝ հետեւյալ տվայլներով. 303 x 23 x 200 մմ, 1.30 կգ քաշ եւ հասանելի կլինի սեւ, կապույտ, սպիտակ ու վարդագույն գունային տարբերակներով։

X201E-DS02-ի հիմքում 1.1-ԳՀց Intel Celeron B847 մոդելի երկմիջուկային պրոցեսորն է՝ ներկառուցված Intel HD Graphics 2000 գրաֆիկայով, այն ունի լուսավորությամբ ու 1366 x 768 փիքսել աշխատանքային հնարավորությամբ 11.6 դյույմանոց LED էկրան։ Դրանից բացի՝ DDR3 ստանդարտի 4 Գբ օպերտիվ հիռողություն, 320 Գբ կոշտ դիսկ (5400 պ/ր), մեկ USB 3.0 եւ երկու USB 2.0 պորտ, HDMI ու VGA ելքեր, ինչպես նաեւ SD ֆորմատի հիշողության քարտերի սլոտ, հաղորդում է hwp.ru-ն։

Նորույթն աշխատում է Windows 8 օպերացիոն համակարգով եւ վաճառվում է 378.50 դոլար առաջարկված մանրածախ գնով։