Փրինսթոնի համալսարանի ճարտարագետները բիոնիկ ականջ են մշակել, որ ռադիոալիքների նկատմամբ զգայուն ալեհավաք եւ կենդանի բջիջներ ունի: Այդ մասին տեղեկատվությունը հրապարակվել է համալսարանի կայքում:

Բիոնիկ ականջի ստեղծման համար ճարտարագետները օգտագործել են սովորական 3D-տպիչի միջոցով նյութի անցկացում: Արհեստական օրգանի հիմք է դարձել հիդրոգելը, որի ներսում տպել են պոլիմերի խողովակներ` մետաղական արծաթի մասնիկներով: Տպման ավարտից հետո նյութը ինկուբացրել են բջիջներով, որոնք ամրացվում էին բիոնիկ ականջի վրա:

Ինչպես գրում է Utro.ru-ն, բիոնիկ ականջի ստեղծողների հիմնական խնդիրն է դարձել էլեկտրական եւ կենսաբանական բաղադրիչները միացյալ կենդանի հյուսվածքում համատեղելը: