Google  ինտերնետ-հսկան «ճանաչել է» Պաղեստինը: Google-ի պաղեստինյան տարբերակում (www.google.ps) ընկերության լոգոտիպի տակի «պաղեստինյան տարածքներ» արտահայտությունը փոխարինվել է «Պաղեստին» բառով: Google-ի ներկայացուցիչներից պաշտոնական մեկնաբանություն չի ստացվել, հաղորդում է Lenta.ru-ն:

Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, հարցը, թե ինչպես կոչել Պաղեստինի ինքնավարությունը, մինչ օրս սուր վեճերի առիթ է տալիս:

Հիշեցնենք, որ 2012 թվականի նոյեմբերին ՄԱԿ-ը բարձրացրել է Պաղեստինի ինքնավարության կարգավիճակը՝ մինչեւ դիտորդ երկրի կարգավիճակի, որից հետո Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը հանդիսավոր կերպով հայտարարել է, որ պաղեստինցիներն արդեն պետություն ունեն: