Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Իրանի հարավ-արեւմուտքում գտնվողն Խուզեստանի նահանգում: Ճակատային մասով իրար են բախվել ուղեւորատար ավտոբուսն ու բեռնատարը: Տեղի իշխանությունները հաղորդում են առնվազն 17 զոհի մասին:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով AFP-ն, բախումից հետո ավտոբուսը հրդեհվել է:
«13 մարդ տեղում մահացել է, եւս 4-ը մահացել են հիվանդանոցում՝ խորը այրվածքներից»,-հաղորդել է իշխանության ներկայացուցիչը:




























