Փետրվարին «Beeline» ցանցի բաժանորդների համար բացվել է երկկողմանի 3G ռոումինգ Մակեդոնիայի, Չեխիայի, Պորտուգալիայի, Հոնկոնգի եւ Ինդոնեզիայի մի շարք օպերատորների հետ, իսկ երկկողմանի GPRS-ռումինգ` Մեծ Բրիտանիայում, Մակեդոնիայում եւ Պակիստանում: Ինչպես NEWS.am-Ինովաիային տեղեկացրին «Արմենտել» ընկերթյան մամուլի ծառայությունից օպերատորների ցանկը, որոնց բաժանորդները կարող են օգտվել 3G եւ GPRS ռոումինգ ծառայություններից «ԱրմենՏել»-ի բջջային ցանցում, համալրվել է Դանիայի, Շվեդիայի, Ալբանիայի, Ռումինիայի, Բանգլադեշի, Ավստրալիայի եւ Ղրղզստանի ընկերություններով:

«Հայաաստանում »ԱրմենՏել"-ը ռոումինգ-գործընկերների քանակով ավանդաբար հանդիսանում է առաջատարը: Մեզ համար չափազանց կարևոր է, որպեսզի մեր հաճախորդները ստանան սովորական դարձած հարմարավետության մակարդակը, այդ թվում՝ բջջային հեռախոսի միջոցով ինտերնետ հասանելիություն, որտեղ էլ որ նրանք գտնվեն", — նշել է «ԱրմենՏել» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Տեղեկացնենք, որ այսօրվա դրությամբ «ԱրմենՏել»-ի ռոումինգ գործընկերների թիվը կազմում է 498 օպերատոր աշխարհի 220 երկրում: 2009 թվականի սկզբին ընկերությունն ուներ 423 ռոումինգ գործընկեր 185 երկրում: