Քրիստոսի հարության անձեռակերտ լույսը խորհրդանշող սրբազան կրակը բաժանվել է Երուսաղեմի Աստծո գերեզման տաճարում:

Տաճարի բոլոր մոմերն ու ճրագները նախապես հանգցվել են:  Դրանք վառվել են միայն ուղղափառ Զատիկի նախօրեին` հավատացյալների աղոթքների եւ խնդրանքների շնորհիվ:

Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, ուխտավորների թվում են ռուսական խոշորագույն հիմնադրամներից մեկի բազմաթիվ ներկայացուցիչներ, ովքեր կրակը կհասցնեն Մոսկվա` Զատիկի կապակցությամբ իրականացվող պատարագին:

Հավատացյալները տաճարում տեղ են զբաղեցրել դեռեւս երեկվանից: Սպասելով տարին մեկ տեղի ունեցող սակայն մարդկությանը դեռեւս մ.թ.ա 4-րդ դարից հայտնի երեւույթին` ուխտավորները աղոթել են տարբեր լեզուներով:

2 հազարամյակների ընթացքում քրիստոնյաները, ովքեր տոնում են իրենց խոշորագույն տոնը` Քրիստոսի հարությունը, Երուսաղեմի Աստծո գերեզման տաճարում, ականատես են լինում Սրբազան կրակի հայտնության հրաշքին: Ըստ վանդույթի, եթե Սրբազան կրակը չհայտնվի, դա մեծ նախանշան կլինի ողջ մարդկության համար, իսկ տաճարում հավաքվածները կմահանան: