Չինացի գիտնականները որոշել են գրիպի նոր վիրուս ստանալ, եւ խաչասերել են խոզի եւ թռչնագրիպի վիրուսները: Գիտափորձը հաջող է անցել, սակայն ոչ ոք չի հասկացել, թե ինչի է համար է պետք եղել, նշում է «Ռոսիա 24»-ը:

Ըստ գիտնականների`  վիրուսի նման տեսակը բնության մեջ չի հանդիպում, սակայն կարող է օգտագործվել հետազոտությունների մեջ` հասկանալու համար ինչպես պետք է պայքարել թռչնագրիպի դեմ ապագայում:

Նշենք, որ  ԱՀԿ տվյալներով`  2003 -2008թթ. թռնչագրիպից մահացել է 227 մարդ: