Էստոնական արբանյակով եվրոպական Vega հրթիռը չեն արձակել ուժեղ քամու պատճառով: Այն պետք է կայանար ֆրանսիական Գվիանի Կուրու տիեզերակայանից: Ուժեղ քամու պատճառով մեկնարկը հետաձգվել է:
Պլանի համաձայն՝ Vega-ն պետք է օրբիտա պետք է հասցներ երեք արբանյակներ՝ եվրոպական «Պրոբա-B»-ն, վյետնամական VNREDSat-1-ն ու էստոնական արտադրության ESTCube-1 առաջին տիեզերական սարքը, հաղորդում է «ԱիՖ»-ը:
Առաջին անգամ մեկնարկը տեղի է ունեցել նախորդ տարվա փետրվարին, երբ Vega-ն հաջողությամբ օրիտա է հասցրել իտալական գիտական արբանյակները եւ 7 միկրոարբանյակներ, որոնք ստեղծել էին եվրոպացի ուսանողները:




























