Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 02.06-ին տեղեկություն է ստացվել, որ Կապան- Քաջարան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար. աջուր (ժավելի սպիրտ) տեղափոխող ավտոբաքը շրջվել է, ինչից տեղի է ունեցել արտահոսք:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Սկանյա» մակնիշի 13 B 25410 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ կողաշրջվել, որի հետեւանքով արտահոսել է ավտոբաքի տարողությունը:
Մինչ հրշեջ - փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդ` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 42-ամյա Բասիրադ ֆեիդ Մուլթազադ Միրհաշիմը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապան քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ - փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն եւ ճանապարահահատվածի լվացման աշխատանքներ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

























