Չինաստանում աշխատանքների ընթացքում Վաշինգտոնի համալսարանի մասնագետները նախկինում անհայտ դինոզավրի տեսակ են հայտնաբերել: Պեղումներն իրականացվել են Սինցզյան-Ույղուրական ինքնավար մարզի տարածքում:
Մասնագետները հայտնաբերել են գանգը, մի քանի ատամներ եւ մասնակի պահպանված կմախքը: Մոտավոր գնահատականներով` մահվան ժամանակ կենդանին 1,5 տարեկան է եղել, նրա երկարությունը քթից մինչեւ պոչ 1 մետր է եղել: Առայժմ հայտնի չէ, թե ինչ չափեր կարող էին ունենալ այդ տեսակի հասուն կենդանիները:
Գիտնականներն այդ տեսակն անվանել եմ «Aorun zhaio», դինոզավրը գոյություն է ունեցել մոտ 161 մլն տարի առաջ: Կենդանին սնվել է սողուններով եւ առաջին կաթնասուններով:




























