Ամերիկյան Safe Gun Techmology ընկերության ինժեներները ծրագրում են ստեղծել զենք, որը կարող է ճանաչել տիրոջ մատնահետքերը եւ ենթարկվել միայն նրան:

Նման հրազենն ունի ինտելեկտուալ ապահովիչ` մատնահետքերի ինֆրակարմիր սքաների տեսքով: Եթե զենքը տիրապետում է կողմնակի, հոգեպես անհավասարակշիռ անձը, նա չի կարող օգտվել եւ վնաս պատճառել մարդկանց:

Իր տիրոջը ճանաչելու համար զենքին միայն երեք վայրկյան է անհրաժեշտ: Ապահովիչը արգելափակում է կրակոցը, եթե օգտվողին չի գտնում տվյալների իր բազայում:

Առայժմ Safe Gun Technology-ի մշակումը դժվարությամբ է ընթանում, հայտնում է WordSciense-ը: Ընկերությունը ներդրողների է որոնում` «խելացի զենքի» ստեղծումն արագացնելու համար: