ESET ընկերությունը նախազգուշացնում է նոր վնասակիր ծրագրերի ի հայտ գալու մասին: ESET-ի հակավիրուսային լաբորատորիայի մասնագետները Sucuri ընկերության իրենց գործընկերների հետ համատեղ համալիր սպառնալիք են հայտնաբերել, որոնք լայնորեն տարածված են Apache-ի կառավարման ներքո գտնվող վեբ-սերվերներում:
Նոր սպառնալիքները համակարգում դիմակավորման լայն հնարավորություններ է ընձեռում: Մասնավորապես, բեկդորը կաշտ սկավառակի վրա լրացուցիչ ֆայլեր չի ստեղծում, փոխարենը` օգտագործում է հիշողության հատուկ տարածքը, որը հասանելի է կարդալւ եւ ձայնագրելու համար: Նաեւ համակարգում հետքեր չի թողնում:
Բացի այդ, Linux/Cdorked.A վիրուսը կարողանում է ճանաչել վեբ-սերվերի հարցումները, հաղորդում է Ferra-ն:




























