Apple ընկերությունը խոստացել է 10 հազար դոլար նվիրել այն օգտատիրոջը, ով 50-միլիարդերորդ հավելվածը կքաշի App Store օնլայն-խանութից, հաղորդվում է ընկերության պաշտոնական կայքում:
10 հազար դոլարը նվեր կստանա նա, ով կքաշի հավելվածը App Store-ում` 49 999 999 999-րդ ներբեռնողից հետո: Ակցիան կապված է նոր ռեկորդի հետ, որ Apple-ը փորձում է սահմանել, քանի որ ներբեռնված հավելվածների թիվը հասնում է 50 մլրդ-ի, հաղորդում է Forbes.ru-ն:
Եւս 500 դոլար կստանան այն 50 օգտատերերը, որոնք կքաշեն հավելվածը այդ ներբեռնումից հետո: Ակցիայի մասնակից չեն կարող լինել Apple-ի աշխատակիցները, նաեւ 13 տարեկանից ցածր օգտատերերը:
Apple-ը App Store խանութը գործարկել է 2008թ. հուլիսի 10-ին:




























