Մայիսի 6-ին Իրանի հարավում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 05:58-ին:

Ինչպես հաղորդում է ԱՄՆ երկրաբանական  ծառայության կայքը, հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա: Էպիկենտրոնը գտնվել է Փիրուզաբադ քաղաքից 91կմ հարավ-արեւմուտք եւ Բուշեր քաղաքից 105 կմ հարավ-արեւելք:

Զոհերի եւ փլուզումների մասին տեղեկություններ չեն հաղորդվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ ապրիլի կեսին 7,8 մագնիտուդով հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել Պակիստանի սահմանից ոչ հեռու գտնվող իրանական տարածքներում: Երկրաշարժը զգալի էր եղել նաեւ Նյու-Դելիում եւ այլ հնդկական քաղաքներում, Պակիստանում եւ Պարսից ծոցի երկրներում: