Բելգիացի կենսաքիմիկ եւ ցիտոլոգ, ֆիզիոլոգիայի եւ բժշկության ոլորտներում Նոբելյան մրցանակակիր Քրիսթիան Ռենե դը Դյուվը կյանքից հեռացել է էվթանազիայի միջոցով: Հայտնի գիտնական մահացել է 95 տարեկան հասակում: Վերջինիս հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել մայիսի 4-ին:
Բելգիացի կենսաքիմիկի առողջական վիճակը վերջերս կտրուկ վատացել է, ուստի նա որոշել է դիմել էվթանազիային` տառապանքներին վերջ դնելու համար: Մահից կառճ ժամանակ առաջ Դյուվը հարցազրույց է տվել բելգիական Le Soir պարբերականին, որտեղ պատմել է, որ աթեիստ է եւ չի վախենում նրանից, ինչ իրեն սպասվում է մահվանից հետո: Դյուվը ենթադրում է, որ իր գիտակցությունը պարզապես կմարի եւ նա պարզապես կանհետանա, գրում է ՌԲԿ-ն:
Դյուվն ուսումնասիրել է ինսուլինի կենսաքիմիան եւ բացահայտել լիզոսոմները, որոնք անհրաժեշտ են բջիջների քայքայման եւ առաջացման համար:
Այս բացահայտման համար նա իր երկու գործընկերնեի` Կլոդ Ալբերի եւ Ջորջ Պալադեի հետ, 1974թ արժանացել է Նոբելյան մրցանակի` ֆիզիոլոգիայի եւ բժշկության ոլորտում:




























