Նոր տեղեկություն է հայտնվել դեռեւս պաշտոնապես չներկայացված BlackBerry10- R10 սմարթֆոնի վերաբերյալ: Սպասվում է, որ այդ սարքը կդառնա  BlackBerry 10 հիմքով սարքերի շարքում առաջինը, որը հագեցված է QWERTY-լիարժեք ստեղնաշարով:

R10-ը պետք է փոխարինի  BlackBerry Curve սարքերին` ընկերության արտադրանքի բյուջետային հատվածում: 

Ըստ Dgtle-ի` R10-ը, որի արժեքը չի գերազանցելու  400 դոլարը, կունենա 720х720 պիքսել թողունակությամբ 3,1-մմ էկրան, 5 մեգապիքսել տեսախցիկ, 8 գբ ներքին հիշողություն: Սարքը կաշխատի  BlackBerry 10.1 նոր օպերացիոն համակարգով, որը դեռ մշակման փուլում է գտնվում: 

Ենթադրվում է, որ գադջետը վաճառքում կհայտնվի III եռամյսակի վերջին, IV-ի սկզբին:

Ընկերությունը կարծում է, որ ֆիզիկական ստեղնաշարով սմարթֆոնով առաջին հերթին կհետաքրքրվեն ապրանքանիշին հավատարիմ սպառողները, որոնք նախկինում փորձ ունեցել են շփվելու կանադական գադջետների հետ: