Ատոմային հետազոտությունների եվրոպական կազմակերպության գիտնականները սկսել են պատմության մեջ առաջին վեբ-կայքի վերականգնումը, որից էլ սկսել է ինտերնետի պատմությունը, հաղորդում է Belta.by-ը:
Մասնագետները պատրաստվում են վերանորոգել համակարգիչը, որով ստեղծվել է առաջին կայքը, ապա նրա մեջ ներբեռնել 20-ամյա վաղեմության ծրագրերը: Այդկերպ, կվերականգնվի առաջին կայքը: Այն վերածելու են պատմական արխիվի ապագա սերունդների համար:
Այժմ ELPP-ի կայքում հասանելի է 1992թ. կայքի կրկնօրինակը, որը ցույց է տալիս, թե ինչպիսին է եղել ինտերնետը 20 տարի առաջ: Ինտերնետը ստեղծվել է 20 տարի առաջ բրիտանացի գիտնական Թիմ Բերներս-Լիի կողմից, իսկ 1993թ. ապրիլի 30-ին համակարգը մատչելի դարձավ օգտատերերի համար:




























