Ֆիլիպիններում Մայոն հրաբխի ժայթքման հետեւանքով  հինգ մարդ զոհվել է, եւս յոթը՝ վիրավորվել:

Հրաբուխը մոխրի սյուն եւ լեռնաքարային ապարներ է արտաժայթքել այն պահին, երբ լեռան ստորոտին մոտ 20 մարդ է գտնվել: Նաեւ հաղորդվում է, որ մի խումբ մարդիկ, որոնք մագլցել էին լեռը, արգելափակված մնացել են խառնարանից ոչ հեռու: Ժայթքման վայր փրկարարական խումբ է ուղարկվել:

BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ 2,5 կմ բարձրությամբ Մայոն հրաբուխը տարածաշրջանում ամենաակտիվն է: