Microsoft ընկերությունը կես տարում Windows 8-ի ավելի քան 100 մլն օրինակ է վաճառել:
Windows 8 օպերացիոն համակարգը վաճառքի է հանվել 2012թ. հոկտեմբերի 26-ին եւ Microsoft-ի առաջին պլատֆորմն է, որ հարմարեցված է ինչպես անհատական համակարգիչների, այնպես էլ պլանշետների համար:
Առաջին ուիքենդի ընթացքում Microsoft-ը վաճառել է Windows 8-ի 4 մլն արտոնագիր, իսկ 2,5 ամսում` մոտ 60 մլն արտոնագիր:
Այդուհանդերձ, Microsoft-ի Windows-ի մշակման ստորաբաժանման ֆինանսական տնօրեն Թամի Ռելլերը նկատել է, թե Windows 8-ը վաճառքի տեմպերով զիջում է Windows 7-ին, Microsoft-ը վաճառել է օպերացիոն այս համակարգի մոտ 240 մլն արտոնագիր:
Մինչեւ տարեվերջ վաճառքի կհանվի համակարգի նորացված տարբերակը` Windows Blue անվանումով, հայտնում է Gazeta.ru-ն:




























