Nokia ընկերությունը ներկայացրել է Lumia 928 սմարթֆոնը` Windows Phone 8 օպերացիոն համակարգով: Սարքավորման բնութագիրը չի հրապարակվում, սակայն Nokia-ն Lumia 928-ը ներկայացրել է որպես «կամերաֆոն»` սմարթֆոն որակյալ տեսախցիկով:
Գովազդում ասվում է, թե Lumia 928-ն անում է «լավագույն լուսանկարները լույսի անբավարարության պայմաններում»: ԱՄՆ-ում սմարթֆոնը վաճառելու է Verizon բջջային օպերատորը:
Սմարթֆոնի «լուսանկարչական» բաղադրիչը ներկայացրել «Կառլ Զեյց» ընկերության` Nokia-ի հին գործընկերով օպտիկայով եւ PureView տեխնոլոգիայով:
Գովազդային լուսանկարներում Lumia 928-ը ներկայացված է սեւ մոնոբլոկով:




























