Գիտնականներն ուղեղում գտել են հատուկ կենտրոն, որն ազդում է ծերացման գործընթացի վրա: Հետազոտողները, որ արել են բացահայտումը, կարողացել են ազդել առնետների կյանքի տեւողության վրա, հաղորդում է The New Age-ը:

Հաղորդվում է, որ փորձերն իրականացվել են հիպոթալամուսի վրա, որը պատասխանել է աճի, վերարտադրողական գործառույթի եւ մետաբոլիզմի համար: Սակայն պարզվել է, որ այն ազդում է նաեւ ծերացման վրա: GnRH հատուկ հորմոնի ներմուծմամբ գիտնականներին հաջողվել է արգելակել ծերացումն առնետների մոտ, գրում է «ԱիՖ»-ը:

Այդուհանդերձ, թեեւ հաջող փորձին, գիտնականները վստահ են` ծերացումը լիովին կանգնեցնել անհնար է: Սակայն բացահայտումը ճանապարհ է հարթում շատ հիվանդությունների բուժման համար: