«ՎիմպելԿոմ» ընկերությունների խումբը ի դեմս իր «ԱՊՀ» բիզնես միավորի հայտարարում է, որ «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մասը կազմող «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) Գլխավոր Տնօրենի պաշտոնում նշանակվել է Անդրեյ Պյատախինը: Իր պարտականություններն Անդրեյ Պյատախինը կստանձնի 2013 թվականի հունիսից:
Մեկնաբանելով նշանակումը` «ՎիմպելԿոմ Լտդ.ե ընկերության ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Դմիտրի Կռոմսկին նշել է. «Մենք ուրախ ենք, որ Անդրեյը որոշում ընդունեց գլխավորել «ՎիմպելԿոմ»-ի դուստր ձեռնարկությունը Հայաստանում: Մեր ընկերությունում նա 12 տարի շարունակ աշխատել է տարբեր պաշտոններում, եւ նրա ղեկավարած բոլոր ուղղություններում մեծ հաջողություններ են գրանցվել: Համոզված եմ, որ «ԱրմենՏել» ընկերության թիմում նման լուրջ համալրումը կօգնի տեղական բիզնեսին բարելավել իր դիրքերը»:
«ՎիմպելԿոմ» ընկերությունը յուրահատուկ է այնքանով, որ յուրաքանչյուր աշխատակցի ընձեռում է զարգացման եւ աճի հնարավորություն, ինչպես նաեւ թույլ է տալիս աշխատել տարբեր երկրների շուկաներում: Հայաստանում գործի անցնելն ինձ համար կարեւոր փուլ է իմ աշխատանքային կարիերայում եւ նոր փորձ ձեռք բերելու հնարավորություն: Իմ հերթին, ես «ԱրմենՏել» ընկերությունում կներդնեմ երկար տարիների ընթացքում կուտակած փորձը, ներկայումս արդի նորարարական լուծումներ, ինչպես նաեւ կփորձեմ առավելագույն ուշադրության արժանացնել ընկերության բաժանորդների սպասարկման որակը»,-նշել է Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ 2013 թ. հունվարից «ԱրմեՏել» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր ընկերության ֆինանսական տնօրեն Կարեն Շախնազարյանը:
Անդրեյ Պյատախինը 2009 թվականից ղեկավարում է Beeline Վրաստանում, իսկ 2011 թվականից ի վեր նշանակվել է մոսկովյան տարածաշրջանի փոխնախագահի եւ տարածաշրջանային տնօրենի պաշտոնում:




























