Microsoft կոռպորացիան խոստովանել է Windows 8 ՕՀ թերությունները: Անհատական համակարգիչների օգտատերերին հարմար չէ անցում կատարել «աղյուսային» ինտերֆեյս ունեցող նոր հարթակ:  Դժվարություններ են ունենում նաեւ կոռպորատիվ հաճախորդները, գրում է Financial Times-ը:

«Ակնհայտ է, որ մենք կարող էինք եւ պետք է անենք ավելին»,-պարբերականին է ասել Microsoft-ում Windows-ի ֆինանսավորման տնօրեն եւ մարկեթինգի ղեկավար Թեմի Ռելլերը:

Windows 8-ը  շրջանառության է դրվել բոլորովին վերջերս` 2012թ հոկտեմբերին: Դրա հիմքում «աղյուսային» ոճն է: Microsoft-ը մշակել է այն որպես ունիվերսալ հարթակ, որը կարող է աշխատել ինչպես անհատական համակարգիչների վրա, այնպես էլ պլանշետների: Windows 8-ը չունի «մեկնարկ» կոճակը, որը առկա է Microsoft-ի բոլոր օպերացիոնալ համակարգերում:

Այն քննադատվել է Apple-ի ղեկավար Թիմ Քուքի կողմից: Նա այն կոչել է թոսթերի եւ սառնարանի համադրություն, որը տեխնիկապես հնարավոր է ստեղծել, սակայն կիարռման մեջ այն հարմար չէ: Վերլուծաբանները Microsoft-ին մեղադրել են անհատական համակարգիչների շուկայի անկումն ավելի զգալի դարձնելու մեջ:

Microsoft-ը հուսով է շտկել իրավիճակը` թողարկելով Windows Blue ՕՀ-ը արդեն 2013թ կեսերին: Դրաարժեքը զգալիորեն ցածր կլինի, քան նախորդ տարբերակինը, գրում է «Gazeta.Ru-ն»: