Հետազոտողները Պերուի հարավում հայտնաբերել են մի քանի գծեր, որոնք քարերից են բաղկացած: Դրանցից երկուսը, եթե կոնկրետ կետից նայել, ուղենշել են 5-մետրանոց բուրգին, գրում է Live Science-ը: Գծերը հարթվել են նաեւ Արեւի ուղղությամբ` ձմեռային արեւահավասարաի շրջանում: Գեոգլիֆների երկարությունը մոտ 500 մետր է: Բուրգի կողքին հայտնաբերվել են որոշ գտածոներ, այդ թվում` կտորեղեն, խեցեղեն, կերամիկա, փոխանցում է Zhelezyaka.com-ը:
Բուրգը տեղակայված է եղել այն բնակավայրի մոտակայքում, որտեղ բնակվել է տոմ 1000 մարդ: Գիտնականների գնահատմամբ, քարերի գիծը պատրաստվել է մ.թ.ա. 500թ եւ մ.թ. 400 թթ ընթացքում: Այդ գծերից բացի բուրգերի շրջանում հայտնաբերվել են նաեւ մոտ 50 նմանատիպ կառույցներ: Դրանից բացի հայտնաբերվել են նաեւ մոտ 200 քարե բուրգեր: Ներկայումս այդ վայրից ոչ հեռու հայտնաբերվել են 4 բնակավայրեր, որոնցից 2-ում եղել են մեծ բուրգերը: Բնակավայրերից մեկում հայտնաբերվել է հին գերեզմանաբլուր:




























