Նոր Զելանդիայի հյուսիսային ափերին մոտ` Pukehina Beach լողափի մոտերքում կիսաքայքայված վիճակում հրեշի դիակ է հայտնաբերվել, հաղորդում է GrindTv-ը:
Հրեշի մարմնի մնացորդները պատկերող տեսանյութը ականատեսներից մեկի կողմից տեղադրվել է YouTube- ում: «Այս ծովային հրեշին անցած շաբաթ ափ էր հասցրել փոթորիկը: Ինչ-որ մեկը կարո՞ղ է ասել, սա ինչ դիակ է: Նա հսկայական գլուխ ունի, սուր ատամներ եւ թերաճ լողաթեւեր: Երկարությունը մոտ 9 մետր է»,-տեսանյութում գտածոն է նկարագրել ականատեսը:
Տեսանյութի վերաբերյալ ակտիվ քննարկումներ են ծավալվել: Ի վերջո, կենսաբանները հայտարարել են, թե դա կետադելֆինի դիակ է:











