Հնդկաստանի հյուսիսային Հիմաչալ-Պրադեշ նահանգում ավտոբուսի` գետն ընկնելու արդյունքում զոհերի թիվը հասեկլ է 42-ի: Նախօրեին հաղորդվում էր 32 զոհի մասին: 15 մարդ վնասվածքներ է ստացել:
Ավտոբուսը, որտեղ եղել է մոտ 60 մարդ, առայժմ չճշտված հանգամանքներում մայիսի 8-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել գետը` Կուլլու քաղաքից 20կմ հեռավորությամբ: Դրանից անմիջապես առաջ տրանսպորտային միջոցի վարորդը դուրս է նետվել դրանից:
Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փրկարարները մտավախություն ունեն, որ մարմինների մի մասը գետի հոսանքը տարել է, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Ավտոբուսով երթեւեկել են, մասնավորապես, տեղի պարբերականի 2 լրագրողներ, որոնցից մեկը համարվում է անհայտ կորած:











