Մի շարք ռուսական լրատվամիջոցների կայքեր մայիսի 9-ին DDоS-հարձակման են ենթարկվել: Մասնավորապես, հաքերային հարձակման են ենթարկվել «Էխո Մոսկվին» եւ «Դոժդ» հեռուստաալիքը, ինչպես նաեւ «Fontanka.Ru-ն»: Երբեմն խնդիրներ են առաջացել «Նովայա գազետայի», «Զակս.Ռու-ի», «MK.ru-ի», «ՌուՊոլիտիկայի» եւ Forbes.ru-ի հասանելիության հետ:
Հաքերային հարձաման համար պատասխանատվությունը վերցրել է «Գերմանամկներ» կազմակերպությունը:
Ինչպես իրենց կայքում տեղադրված տեսագրությունում է ներկայացված, հաքերներն իրենց հարձակումը նվիրել են Հաղթանակի օրվան: Դրա նպատակը մտացածին լուրերի տարածման դեմ պայքարն է:




























