Microsoft կորպորացիան ցանկանում է հետ գնել Nook Media LLC – ում մնացած մասնաբաժինն ամերիկյան օնլայն ռիթեյլեր Barnes & Noble – ից։ Ինչպես գրում է TechCrunch տեխնոբլոգը՝ վկայակոչելով ընկերության պաշտոնական փաստաթղթերը, գործարքի գինը կկազմի 1 միլիարդ դոլար։

TechCrunch-ի հաղորդման համաձայն, Nook Media LLC -  ը 2014 թվականին պատրաստվում է դադարեցնել Android – ի բազայի վրա սեփական բրենդի տակ պլանշետների արտադրությունն ու ծրագրում է կենտրոնանալ ծրագրային ապահովման վաճառքի ու օգտվողներին մատուցվող ծառայությունների վրա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Անցյալ տարվա ապրիլին Microsoft - ը 300 միլիոն դոլար վճարեց ընկերության 82,4%  - ը ստացած Barnes & Noble – ի հետ էլեկտրոնային գրքերի կամ պլանշետների ոլորտում համատեղ նախագծի 17,6% բաժնետոմսերի համար։ Գործարքի պայմաններով, համատեղ ընկերության տրամադրության տակ անցան Barnes & Noble - ի թվային, ինչպես նաեւ կրթական գրականության տպագրությամբ ու վաճառքով զբաղվող բաժանմունքները։