Թեհրանը Կիպրոսից հետ է կանչել իր դեսպանին: Դիվանագետը խորհրդակցության է հրավիրվել այն բանից հետո, երբ կղզու իշխանությունները ԱՄՆ-ին են հանձնել Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի կիրառած բեռնարգելքի խախտման մեջ կասկածվող իրանցուն: Այդ մասին հայտնել է Կիպրոսի արտգործնախարար Իոանիս Կասուլիդեսը, որն այցով ժամանել էր ԱՄՆ:
Նա հայտնել է, որ իրանցին Կիպրոսում ձերբակալվել էր զենք գնելիս` փորձելով շրջանցել ՄԱԿ-ի պատժամիջոցները:
Lenta.ru-ի տեղեկացմամբ, Կիպրոսի դիվանագիտական շրջանակների աղբյուրը Reuters-ին պատմել է, որ Իրանի քաղաքացին կալանքի տակ էր վերցվել երկու շաբաթ առաջ: Իրանցին ԱՄՆ-ի իրավապահ մարմիններին էր հանձնվել «Կիպրոսում բոլոր դատական միջոցներն սպառելուց հետո»:




























