Իրանը հայտարարել է նոր անօդաչու թռչող սարքի ստեղծման մասին, որն անտեսանելի է ռադիոտեղորոշիչ սարքերի համար: Այդ մասին հայտնել է Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին:
Ըստ նախարարի, որի խոսքերը մեջբերում է Mehr-ը, Epic անունով անօդաչու թռչող սարքը նաեւ ունակ է երկար տարածութուններ թռչել բավական մեծ բարձրությունում եւ ոչնչացնել թշնամու թիրախները: Epic-ի այլ տեխնիկական բնութագրական հատկանիշներ նախարարը չի հայտնել, գրում է lenta.ru-ն:
Ապրիլի 18-ին Իրանի պաշտպանության նախարարը ներկայացրել էր անօդաչու թռչող սարքի միանգամից երեք նմուշ` ներառյալ Throne-ը, որը նույնպես անտեսանելի է ռադարների համար եւ ունակ է օդում ոչնչացնել թշնամու թիրախները:




























