Երիտասարդ ամերիկացին, փորձելով փրկվել ոստիկանությունից, հայտնվել է ավելի ծանր վիճակում, քան ճանապարհային երթեւեկության համար տուգանք վճարելը: Ֆլորիդայում 20-ամյա Բրայան Զունիգային կանգնեցրել են ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար, բայց մինչ ոստիկանը տուգանք էր գրում, երիտասարդը փախուստի է դիմել: Մի քանի ժամ անց օրինախախտին հայտնաբերել են… հիվանդանոցում` բազմաթիվ վնասվածքներով:

Պարզվել է, որ երիտասարդը երկար վազել է եւ հայտնվել ջրամբարների տարածքում: Այնտեղ նա որոշել է հանգստանալ, սակայն անսպասելիորեն ջրից դուրս է պրծել ահռելի ալիգատորը: Ինչպես հայտնում է RT-ն, վկայակոչելով տեղական լրատվամիջոցները, ալիգատորը մի քանի անգամ կծել է Զունիգային` վնասելով երկու ձեռքերն ու դեմքը: Երիտասարդը կրկին փախուստի է դիմել, բայց արյան կորստից ընկել է: Պատահական անցորդները շտապօգնություն են կանչել եւ նրան տեղափոխել հիվանդանով: Այնտեղ Զունիգայի դեմքին մի քանի տասնյակ կարեր, իսկ ձեռքերին գիպս են դրել: Այժմ նրա կյանքին ոչինչ չի սպառնում:

Ապաքինվելուց հետո նա կանգնելու է դատարանի առջեւ: Նրան մեղադրանքներ են առաջադրել ոստիկանին դիմադրելու եւ առանց վարորդական վկայականի երթեւեկելու մեջ: