NASA-ի ամսնագետները Curiosity մարսագնացի համար հորատման եւ հետագա հետազոտությունների համար անհրաժեշտ նմուշների հավաքման նոր կետ են որոշել, այն գտնվում է նախորդ «հորատանցքից» երեք մետր հեռավորության վրա, հաղորդում է NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիան:
Փետրվարի սկզբին մարսագնացն առաջին անգամ փորձարկել է իր հորատող սարքը, որը կարող է հորատում անել 7 սմ խորությամբ: Այն ժամանակ տափակ քար էր ընտրվել, որին «Ջոն Քլայն» անունն էր տրվել` ի պատիվ 2011թ. մահացած Curiosity նախագծի ղեկավարի: «Քարի փոշու» նմուշների հետազոտությունը թույլ է տվել գիտնականներին առաջին անգամ ցույց տալ, որ հին Մարսի վրա պայմանները բարենպաստ են եղել միկրոօրգանիզմների գոյության համար:
Նոր քարը ստացել է «Քամբերլենդ» անունը:




























