Google ընկերությունը ներկայացրել Timelapse նախագիծը, որը թույլ է տալիս տեսնել փոփոխությունները Երկրի որոշ տարածքներում վերջին 28 տարվա փոփոխությունները: Այդ մասին ասվում է Google-ի պաշտոնական բլոգում:

Փոփոխությունները տեսանելի են HTML5 ձեւաչափով ինտերակտիվ պատկերների շնորհիվ: Դա լուսանկարների անիմացիա է` արված ժամանակագրական  կարգով: Լուսանկարներն արվել են Landsat արբանյակներով 1984-2012 թվականներին:

Այժմ նախագծի շրջանակներում հասանելի են միայն 8 լուսանկարներ: Առայժմ հայտնի չէ` արդյոք նորերը կավելացվեն, թե ոչ, հայտնում է «Օբոզրեւատելը»:

Timelapse-ի վրա աշխատանքը սկսվել է  2009թ.: նախագծի շրջանակներում Google-ը համագործակցել է ԱՄՆ Երկրաբանական վարչության, Time հանդեսի եւ Կարնեգի-Մելոն համալսարանի հետ, մշակվել են ավելի քան 2 մլրդ արբանյակային լուսանկարներ: