Անգլիայում ամերիկյան բլուրներ են կառուցել` 14 հանգույցներով, կառույցի վրա նման քանակի հանգույցները թույլ են տվել այն գրանցել Գինեսի ռեկորդների գրքում:

Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, ռեկորդակիր ատրակցիոնը կառուցվել է ինժեներների եւ գիտնականների համատեղ ջանքերով, որոնք ի թիվս այլոց ուսումնասիրել են նաեւ վախի բնույթը: Բացի արագությունից եւ հանգույցների մեծ թվից Smiler ատրակցիոնից օգտվողներին սպասվում են նաեւ օպտիկական պատրանքներ, որոնք վախի յուրօրինակ կատալիզատոր կդառնան:

Alton Towers-ի ներկայացուցիչների խոսքով, այցելուներին հինգ տարբեր վիզուալ էֆեկտներ են սպասվում: Մեկ այցը տեւելու է 2 րոպե 45 վայրկյան, իսկ առավելագույն արագությունը 85 կմ/ժամ է: