ԱՄՆ պետքարտուղարության պաշտպանական առեւտրի վերահսկողության վարչությունը Liberator ատրճանակի մշակող Կոդի Ուիլսոնից հեռացնել իր թվային մոդելն ընդհանուր մատչումից:
Ինչպես հաղորդում է Forbes-ը, Ուիլսոնը պահանջով նամակը ստացել է մայիսի 9-ին: Գերատեսչությունը պնդում է, որ նա Defcad կայքից հեռացնի CAD ձեւաչափով 9 ֆայլերը, որտեղ նշվում են Liberator ատրճանակի գծագրերը:
Նամակում նշվում է, որ քանի որ ֆայլերը կարող են քաշել արտերկրի օգտատերերը, Ուիլսոնը կարող է դառնալ զենքի չտարածման միջազգային օրենքի խախտող: Ուիլսոնը ենթարկվել է վարչության պահանջին, աղորդում է Lenta.ru-ն:
Նա, սակայն, նշել էր, թե ԱՄՆ պետքարտուղարությունը չի կարող խանգարել զենքի տարածմանը, առաջին երկու օրերին ֆայլերը ներբեռնել են ավելի քան 100 հազար անգամ, դրանք հայտնվել են նաեւ The Pirate Bay-ում եւ այլ ֆայլափոխանակիչներում, որտեղից հեռացնել ինքը չի կարող:
Նշենք, որ Ուիլսոնը ատրճանակը ներկայացրել էր մայիսի 6-ին:




























