Առաջիկա օրերին Օբամայի վարչակազմը, հավանական է, կպատասխանի ԱՄՆ Գերագույն դատարանի հարցմանը` համառոտ ներկայացնել կառավարության դիրքորոշումը 9-րդ շրջանային վերաքննիչ դատարանի 2012թ. որոշման վերաբերյալ` Հայոց ցեղասպանության ժամանակ կյանքի ապահովագրության վճարումների մասին պահանջների ներկայացման համար հայցային վաղեմության ժամկետի երկարացման մասին  Կալիֆոռնիայի օրենքի փոփոխությունը չեղյալ համարելու մասին:  Այս մասին հայտնում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն:

Գերագույն դատարանը կքննարկի այդ դիրքորոշումը` դատարանում մի քանի անկախ փորձագետների կարծիքների հետ, որոնք պաշտպանում են Հայոց ցեղասպանության ժամանակ կյանքի ապահովագրության փոխհատուցման մաիսն կալիֆոռնիական օրենքը:

 Գործը բավականին բարդ ճանապարհ է անցել, որը երեք առանձին եւ հակասական կարծիքներ էր ներառում  9-րդ շրջանային վերաքննիչ դատարանի կողմից, որից վերջինն արտահայտվել էր 2012թ. փետրվարին: Այս որոշումը չեղյալ էր համարել կյանքի ապահովագրության հարցերով փոխհատուցման հայցային վաղեմության երկարաձգման մասին Կալիֆոռնիայի օրենքը, որը միաձայն ընդունվել էր օրենսդիր մարմնի կողմից: