Հայաստանի ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ տեղական ժամանակով ժամը 06.08-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում` Բանդեր Աբաս քաղաքից 177 կմ դեպի արեւելք, տեղի է ունեցել 6.2 մագնիտուդով երկրաշարժ:
Ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ:
Հիպոկենտրոնը գտնվում է 30 կմ խորության վրա:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 27.010 աստիճան եւ արեւելյան երկայնության 57.820 աստիճան:
Իրանի Կարմիր կիսալուսնի փրկարար ծառայության ղեկավար Մահմուդ Մուզաֆարը հայտնել է, որ 5 բնակավայրերում, որոնք լրջորեն տուժել են երկրաշարժից, վիրավորվել է 11 մարդ: Նրա խոսքով՝ որոշ շենքեր ամբողջությամբ փլուզվել են: Երկրաշարժից տուժած շրջաններ են ուղարկվել փրկարարական ջոկատներ:




























