Ամերիկացի լրագրող Բենջամին Էդվարդսը հայտնաբերել է պատմության մեջ առաջին համակարգչային նկարը. Այն արվել է 1959 թվականին՝ SAGE կենտրոնի աշխատակիցների կողմից, որը ԱՄՆ հակաօդային պաշտպանության համակարգի մի մասն էր «Սառը պատերազմի» արշալույսին:

Հսկայական լամպերով համակարգիչների համալիրները, որոնք զբաղեցնում էին մինչեւ 2 հազար քմ տարածք եւ արժեին յուրաքանչյուրը մոտ 300 մլն դոլար, տեղավորված էին ԱՄՆ ափամերձ տարածքում, որպեսզի հետեւեն հնարավոր ավիացիոն եւ հրթիռային հարձակումներին: Ամեն օր լամպով համակարգիչները նկարում էին ափի պրոյեկցիաները, հաղորդում է Ridus-ը:

Հավանական է, աշխատանքից ազատ ժամանակ SAGE-ի ճառագայթային ծրագրից որոշել է օգտվել զինվորականներից մեկը, ով էկրանին աղջիկ է պատկերել: Ավելի ուշ պարզվել է, որ կիսամերկ աղջկա նկարը նա վերցրել է Esquire ամսագրից: